Տպել Էլ.փոստ
image                2008թ. Ռոբերտ Էմմիյանի Գավաթ

2008թ-ին Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի գավաթը անց է կացվել հին և ավանդույթներ ունեցող մարզադաշտում Գյումրի քաղաքում: Աթլետիկայի հանրությունը մեծ ցանկություն ունի անցկացնել հեռացատկի միջազգային մրցումները, որոնք ավանդական մրցումներ են դարձել:

Ցանկացած ազգի համար հպարտություն է ունենալ այդպիսի արժանիքներով անձեր` գիտության, գրականության, արվեստի, երաժշտության, նաև, ինչու չէ սպորտի ասպարեզում, որոնք մեծ ճանաչում են բերում ազգին:

Անվանական այս միջոցառումով արժանին է հատուցվում` մեծարելով ու փառաբանելով նրան սպորտային սխրանքը: 1987թ. մայիսի 22-ին Ռոբերտ Էմմիյանը Ծաղկաձորի համալիրում, Սովետական Միության առաջնության մրցումներում սահմանեց հեռացատկի Եվրոպայի նոր ռեկորդ` 8 մետր 86 սանտիմետր:

Այսօր դժվար է ասել, թե երբ և ում կհաջողվի գերազանցելու այդ ցուցանիշը: Առանձնահատուկ նշենք, որ պատանի Ռոբերտի <<հայտնաբերման>> և սպորտային ցուցանիշները հետագա ռեալ և բուռն աճին իր ծանրակշիռ ու հիմնավոր նպաստն է բերել նրա նվիրյալ, շնորհաշատ, բանիմաց մարզիչ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ` Մկրտիչ Կարապետյանը: Մ. Կարապետյանի սանի պատրաստման գործում իր պարտականությունները կատարել է բարեխիղճ ու անմնացորդ` նրան հասցնելով բազմաթիվ տիտղոսների` ԽՍՀՄ բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, ԽՍՀՄ և Եվրոպայի գավաթակիր, Եվրոպայի երիտասարդների բազմակի ռեկորդակիր, ԽՍՀՄ IX Սպարտակիդայի չեմպիոն, միջազգային մի շարք մրցումների հաղթող, մրացանակակիր և այլն:

Հարկ է նշել, որ մարզիկը դարձել է հաղթող խոշոր մրցումների ժամանակ և ութ մետրանոծ սահմանագիծը հաղթահարել է այդ բոլոր մրցումների ժամանակ:
18 տարեկանում 1983թ-ին Էմմիյանը գրավել է 2-րդ տեղ ԽՍՀՄ Սպարտակիադայում 8մ 01սմ արդյունքով, 1-ին տեղ է գրավել ԽՍՀՄ-Հյուսիսային երկրների մրցմանը Օսոյում 1985թ-ին 8մ 38սմ արդյունքով, 1-ին տեղ է գրավել Մոսկվայում 1986թ-ին Բարի Կամքի խաղերի ժամանակ 8մ 61սմ արդյունքով, 1-ին տեղ է գրավել 1987թ-ին Լևինում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ 8մ 49սմ արդյունքով, 1-ին տեղ է գրավել հեռացատկի ԽՍՀՄ առաջնությանը Ծաղկաձորում 1987թ-ին մայիսի 22-ին 8մ 86սմ արդյունքով և այլն:

 

Լինքեր

 

              Malta - Armenia

Գործընկերներ


EAA

IAAF

                                                              

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter