Հարգելի’ տիկնայք և պարոնայք
Ստանձնելով Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահի պարտականությունները պատիվ ունեմ ողջունելու բոլորին:
2009թ 10 լավագույնները
![]() Հաշվի առնելով այն լավագույն արդյունքները, որոնք հավաքական թիմի մարզիկները նվաճել են 2009 թվականին անցկացված ազգային և միջազգային մրցումների ժամանակ, հետևյալ մարզիկները ճանաչվել են որպես 2009թ. մրցաշրջանի ... ՄանրամասնԱՀՕ 2010 թ. Մանրամասն Նորություններ 2010թ. սեպտեմբերի 12-ին Գյումրի քաղաքում անց է կացվելու Ռոբերտ Էմմիայնի գավաթի միջազգային մրցումները հեռացատկ մարզաձևում` լավագույն հեռացատկորդների մասնակցությամբ: Հայաստանի աթլետիկայի հավաքական թիմի մարզիկներ Սևակ Եղիկյանը և Աշոտ Հայրապետյանը մասնակցելու են Լյուբլյանա- Գրան-Պրի միջազգային մրցումներին, որոնք տեղի կունենան 2010թ. օգոստոսի 29-ին Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում: Սևակ Եղիկյանը կմասնակցի վազք 3000մ մրցաձևում, իսկ Աշոտ Հայրապետյանը ` վազք 800մ մրցաձևում: Նույն մարզիկները մասնակցելու են լեռնային պայմաններում վազքի աշխարհի 26-րդ առաջնությանը, որն անց է կացվելու Կամնիկ քաղաքում (Սլովենիա) 2010թ. սեպտեմբերի 5-ին:
And in other news
2009թ. Ռոբերտ Էմմիյանի Գավաթ 2009թ. սեպտեմբերի 12-ին Գյումրի քաղաքում 8-րդ տարին անընդմեջ անցկացվեց Ռոբերտ Էմմիյանի գավաթի միջազգային մրցումները, որին մասնակցեցին 7 երկրների /Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Իսրայել, Քենիա/ 17 մարզիկ-մարզուհիներ: Տղամարդկանց մրցումներում 7մ 80սմ արդյունքով հաղթողի կոչման արժանացավ Օլեքսանդր Սոլդատկինը /Ուկրաինա/, 2-րդ մրցանակային տեղը 7մ 63սմ արդյունքով գրավեց Արսեն Սարգսյանը /Հայաստան/, 3-րդ տեղը գրավեց Սերգիյ Պավլուչենկոն /Ուկրաինա/ 7մ 41սմ արդյունքով: Կանանց պայքարում հաղթող դարձավ Վանեսա Գլադոնը /Ֆրանսիա/ 6մ 31սմ արդյունքով: 2-րդ մրցանակային տեղը գրավեց Լոռեն Ուգենը / Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն/ 6մ 22սմ արդյունքով, 3-րդ տեղը գրավեց Օլենա Շորսը /Ուկրաինա/ 5մ 90սմ արդյունքով: Մրցումների բոլոր մասնակիցներին հանձնվեցին գավաթներ, հավաստագրեր, իսկ մրցանակային տեղ գրաված մարզիկներին` դրամական պագևներ: Մրցումները անցկացվեցին բավակնին կազմակերպված և բարձր մակարդակով: Մրցումներին ներկա էր անձամբ Ռոբերտ Էմմիյանը, որը հանդես եկավ բացման խոսքով: Մանրամասն... |
|
|||||





